Մոսկվայում մայիսի 15-ից ծրագրվում է կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստեր անցկացնել

19:08   14 մայիսի, 2020

Մոսկվայում մայիսի 15-ից ծրագրվում է կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստեր անցկացնել: Քաղաքում արդեն տեղադրվել են հակամարմինների հայտնաբերման համար արյան անալիզի անվճար սարքեր: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսը հաղթահարած գրեթե բոլորի մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են հայտնաբերվում:

Մյուս կողմից էլ, դեռ հայտնի չէ՝ որքա՞ն երկար են կորոնավիրուսի դեմ հակամարմիններն օրգանիզմում պահպանվում: Սակայն մի քանի այլ կորոնավիրուսների դեմ հակամարմինները պահպանվում են միայն մոտ 3 ամիս, որը լրանալուց հետո հնարավոր է կրկին վարակվել:   

 



© NEWS.am Medicine