ԱՀԿ-ն մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ռեկորդ է գրանցել

15:50   29 հունիսի, 2020

Հունիսի 28-ին ԱՀԿ-ն մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ռեկորդ է գրանցել՝ ավելի քան 189 000 մարդ, հաղորդում է Lenta.ru-ն:

ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակը հասել է ռեկորդային բարձր մակարդակի ԱՄՆ-ում, որտեղ մեկ օրում գրանցվել է վարակման 40 000 նոր դեպք: Նման ցուցանիշ է գրանցվել նաեւ Բրազիլիայում: Ասիայում վարակի տարածման օջախ է մնում Հնդկաստանը:

Նշենք, որ Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 10-րդ տեղում է:

Worldometers.info-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 272 143 եւ մահվան 504 965 դեպք, ապաքինվել է 5 573 549 պացիենտ: 



© NEWS.am Medicine