Իրավիճակը կայունանում է. Հայաստանն աշխարհում 11-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով

16:35   21 հուլիսի, 2020

Երկրում կորոնավիրուսի տարածման տեմպը դանդաղել է, եւ երկիրը աշխարհում 11-րդ տեղում է հայտնվել մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով: Հուլիսի 7-ին երկիրն աշխարհում 9-րդ տեղում էր, իսկ հուլիսի 10-ին՝ 10-րդ տեղում էր:

Ըստ worldometers.info-ի տվյալների՝ համավարակի ամբողջ ընթացքում Հայաստանում գրանցվել է վարակման 35 254 դեպք. սա մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող 11 896 դեպք է: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 662 պացիենտ (նրանցից 12-ը՝ վերջին մեկ օրում). սա մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան 223 դեպք է. այս ցուցանիշով Հայաստանն այսօր աշխարհում 23-րդ տեղում է:

Մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով աշխարհում այսօր առաջատարը Կատարն է (107 037 գրանցված դեպք, 38 121 դեպք միլիոնին): Երկրորդ տեղում Ֆրանսիական Գվիանան է (6745 գրանցված դեպք, 22 557 դեպք միլիոն բնակչությանը), երրորդը Բահրեյն է (36 936 դեպք, 21 677 միլիոն բնակչությանը):



© NEWS.am Medicine