• Latest news

Հայաստանն արդեն 9-րդն է աշխարհում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով

7 հուլիսի, 2020  18:17

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29285 դեպք է գրանցվել (գումարած 349 նոր դեպք վերջին օրվա ընթացքում): Երկրում մեկ միլիոն մարդու հաշվով գրանցվել է 9882 դեպք: Ըստ այդ ցուցանիշի՝ Հայաստանը 9-րդ տեղում է աշխարհում՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իտալիան, Իսպանիան եւ այլն։

Աշխարհում առաջին երեք տեղերը մեկ միլիոն մարդու հաշվով վարակման դեպքերի թվով Քաթարն է, Սան Մարինոն եւ Բահրեյնը․ մեկ միլիոն մարդու հաշվով այս երկրներում գրանցվել է համապատասխանաբար 35 952, 20 571 եւ 17 525 դեպք:

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի՝ ԱՄՆ, որտեղ գրանցված է վարակվածների առավել բացարձակ թիվը (3․041․129), մեկ միլիոն մարդու հաշվով վարակման դեպքերի թվով 13-րդն է աշխարհում (9187):

Բրազիլիայում գրանցվել է վարակման 1․626․071 դեպք, ինչը վարակման 7649 դեպք է կազմում մեկ միլիոն մարդու հաշվով: Ըստ առաջին ցուցանիշի՝ Բրազիլիան աշխարհում 2-րդ տեղում է, երկրորդ ցուցանիշով՝ 16-րդը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային վարակից մահացության դեպքերին, ապա Հայաստանում գրանցվել է մահվան 503 դեպք․ սա 170 միլիոն մահվան դեպք է՝ մեկ միլիոն մարդու հաշվով: Այս ցուցանիշով Հայաստանն այժմ 25-րդ տեղում է աշխարհում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել