Հայաստանում կորոնավիրուսով վարակված 35 պացիենտներ միացված են ԹԱՕ սարքերին, եւս 94-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

14:34   16 հոկտեմբերի, 2020

Հայաստանում հիվանդանոցներում գտնվում է կորոնավիրուսով վարակման 364 պացիենտ, որոնց վիճակը գնահատվում է ծանր, 94 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: Եվս 35 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 61 460 դեպք: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 1465 նոր դեպք. դա նոր դեպքերի ռեկորդային թիվ է Հայաստանի համար:

Այժմ փաստացի բուժվում է 13 919 մարդ (ընդ որում, մեկ օրում նրանց թիվն ավելացել է 2400-ով): Պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվել է 47 541 մարդ (422-ը վերջին մեկ օրում), մահացել է 1056 պացիենտ (10-ը վերջին մեկ օրում): 

Հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուսով վարակման կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել երեք պարզ կանոնի՝ դիմակ կրել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ ձեռքերն ախտահամել եւ պահպանել սոցիալական հեռավորություն։

 



© NEWS.am Medicine