25-ամյա կինը Երեւանում եռյակ է ունեցել

17:41   14 մայիսի, 2015

Երեւանաբնակ երիտասարդ ընտանիքում եռյակ երեխաներ են ծնվել: Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել է երեք նորածին որդիների հայրը՝ 28-ամյա Մանվել Մանուկյանը:

Նրա խոսքով՝ իր տիկնոջ ընտանիքում երկվորյակներ ժամանակին ծնվել են, սակայն եռյակների ծնունդը նրանց համար անսպասելի էր:

«Երեխաներին որոշել ենք անվանակոչել Սարգիս, Մհեր եւ Աշոտ: Բալիկները ծնվել են մայիսի 13-ին են կշռում են 1.2, 1.3 եւ 1.5 կգ: Մեր ավագ որդին 1.5 տարեկան է, եւ մենք չէինք սպասում, որ կարող ենք եռյակ ունենալ», - ասել է Մանվել Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ երեխաները ծնվել են 7.5-8 ամսական՝ կեսարյան հատման միջոցով: Հորը դեռ չի հաջողվել տեսնել կնոջը, Անուշ Մնացականյանին, ու երեխաներին. Նա միայն հեռվից է կարողացել տեսնել նրանց:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ եւս մեկ եռյակ էր ծնվել. Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո կյանք է պարգեւել մեկ տղայի եւ երկու աղջկա:

Փետրվարի 5-ին 25-ամյա Անժելա Մնացականյանը նույնպես եռյակ էր լույս աշխարհ բերել՝ երեք արու զավակ, ընդ որում՝ առանց արտամարմնային բեղմնավորման:



© NEWS.am Medicine