• Latest news

Հայաստանում 25-ամյա կինն առանց ԱՄԲ-ի եռյակ է լույս աշխարհ բերել

9 փետրվարի, 2015  17:59

Հայաստանում 25-ամյա Անժելա Մնացականյանը փետրվարի 5-ին եռյակ է լույս աշխարհ բերել՝ երեք արու զավակ: Եռյակի ծնունդը, արտարգանդային բեղմնավորման շնորհիվ, ճիշտ է, վերջին շրջանում դարձել է ոչ հազվադեպ երեւույթ, այդուհանդերձ՝ այս դեպքը բացառիկ է, քանի որ երեխաները բեղմնավորվել են բնական ճանապարհով: Բժիշկների խոսքով՝  նորածինների երկու տատիկներն էլ՝ եւ՛ հոր, եւ՛ մոր կոցմից, երկվորյակ ծնունդ են:

Կինը ծննդաբերել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կեսարյան հատման միջոցով: Կենտրոնի Ծնարանի բաժանմունքի վարիչ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ծննդաբերությունը լավ է ընթացել, նորածիններն էլ, նրանց մայրն էլ իրենց լավ են զգում:  Ծնվելուց 6 ժամ անց մայրը կերակրել է երեխաներին: 2600, 2500 եւ 1700 գրամ կշռող երեխաները մոր մոտ են գտնվում, սակայն  բժիշկներն անդադար հսկում են նրանց:  Հղիության ժամանակ Անժելային հետեւած մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանը լրագրողներին ասաց, որ բժիշկները հատկապես ուշադիր են  քաշով ամենաթեթեւի՝ 1700 կշռող փոքրիկի հանդեպ:

Պարզվում է, որ Անժելան եւս մի տղա ունի՝ 5-ամյա Արարատը, որը խոստացել է ամեն կերպ օգնել մորն ու ընատանիքին՝ եղբայրներին՝ Արամին, Վահեին և Վաչեին  խնամելու, պահելու  հարցում: Նա ասել է, որ օրորելու է փոքրիկներին, ապա արածեցնելու է կովերին, որպեսզի տատիկը կթի, եւ տանը կաթ լինի եղբայրների համար: 

Ընտանիքն ապրում է  Տավուշի մարզի սահմանամերձ  Ոսկեւան գյուղում: Հարցին, թե սահմանամերձ գյուղում,  այս անհանգիստ ժամանակահատվածում ընտանիքն ինչպե՞ս է 4 տղայի  մեծացնելու, մայրը պատասխանել է՝ մեզ հենց կռվողներ են պետք, հայրենիքի պաշտպաններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել