Իմունային համակարգի բջիջների մեջ ՄԻԱՎ վարակի թափանցումը կանխարգելող դեղորայքներից մեկն ապագայում, քաղցկեղի բուժման այլ մեթոդների հետ համատեղ, որոնց վրա ներկայումս աշխատում են դեղագործական ընկերությունները, կօգտագործվի քաղցկեղի դեմ պայքարում:
Քաղցկեղի դեմ կիրառվող այսպես կոչված CCR5 պաշարիչների օգտագործման հանդեպ հետաքրքրությունը բորբոքվել էր դեռ անցյալ տարի, երբ ԱՄՆ-ի հետազոտողները, փորձարկելով այս դեղերը մկների վրա, նկատեցին կրծքագեղձի քաղցկեղի ագրեսիվ բջիջների քանակության զգալի կրճատում:
Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Kimmel Ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները Journal of Cancer Research-ում արված իրենց հրատարակությունից հետո, հետազոտության արդյունքներն անվանեցին «դրամատիկ»:
Citi ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ Merck & Co ընկերությունը պատրաստ է սկսել հետազոտության հաջորդ փուլը, փորձարկելով վիկրիվիրոկ CCR5 դեղորայքը քաղցկեղով հիվանդներ վրա: Անհաջող հետազոտությունների պատճառով 2010 թվականին դեղորայքը չէր թույլատրվել ՄԻԱՎ հիվանդների բուժման համար: Citi-ն հայտարարել էր, որ Pfizer Inc եւ Bristol-Myers Squibb ընկերությունները, որոնք նույնպես նմանատիպ դեղորայք ունեն իրենց պորտֆոլիոյում, կարող են հետեւել այդ օրինակին:
Citi ընկերությունը հայտարարեց, որ վիկրիվիրոկ դեղորայքը, ուռուցքաբանական իմունոթերապիայի հետ համատեղ,կարող է նորից անցնել կլինիկական հետազոտություն, քանի որ Merck-ը արդեն հետազոտել է դրա պոտենցիալը տարբեր ծագման ուռուցքների վրա, ինչպիսիք են՝ մելանոման, կոլոռեկտալ քաղցկեղը, նաեւ շագանակագեղձի, կրծքագեղձի ու լյարդի քաղցկեղը:
Իմունոթերապիան հանդիսանում է քաղցկեղի հետազոտման նոր տիրույթ, եւ որոշ մասնագետներ կանխատեսում են, որ այս մեթոդը ապագայում կհանդիսանա քաղցկեղի բուժման բազմաթիվ մեթոդների հիմքը: Հաջողության բանալին դեղամիջոցների համակցումն է, քանի որ այդպիսով ուռուցքաբանները կկարողանան պաշարել ուռուցքային բջիջները միանգամից մի քանի մակարդակներում:
Մի բան է համտեղել միանգամից մի քանի իմունոթերապիա, մեկ այլ, որին հետեւում են Roche Holding AG եւ AstraZeneca Plc ընկերությունները, համատեղել իմունոթերապիան եւ տարբեր տիպի այլ դեղեր: CCR5 պաշարիչները, այդպիսի մոտեցումներից մեկն են, որոնք բավականին հուսադրող արդյունքներ են տվել մինչկլինիկական հետազոտությունների ընթացքում: Քանի որ այս դեղորայքային միջոցներն արդեն ուսումնասիրվել էին ՄԻԱՎ-ի բուժման ժամանակ, դրանց զարգացումը կլինի հարաբերականորեն ավելի արագ:






