Կոլումբիայի Բրիտանական Համալսարանի հետազոտողները գտել են ուղեղի այն շրջանը, որը պատասխանատու է որոշումների ընդունման համար։

Հետազոտողները  բացահայտել են, որ ուղեղի  ամենափոքր հատվածներից մեկը՝ կողմնային սանձիկը, կարող է որոշիչ դեր խաղալ ձեռնտու որոշումների ընդունման համար:

Նախորդ հետազոտությունները կապում էին  ուղեղի այս հատվածը դեպրեսիայի եւ խուսափող վարքագծի հետ: Պարզ դարձավ, որ հետազոտողները ճիշտ չէին հասկանում ուղեղի այս գաղտնի, բայց շատ կարեւոր շրջանի գործառույթը:

Հետազոտության համար գիտնականներն առաջարկեցին լաբորատոր առնետներին ընտրել մեծ ու փոքր չափաբաժին սնունդների միջեւ՝ մեկ սննդային գնդիկի ու չորս գնդիկի միջեւ, հաղորդում է Fox News-ը։  

Հետազոտողները բացահայտեցին, որ առնետներն ընտրեցին ավելի մեծ չափաբաժինը, այնպես ինչպես անում են մարդիկ:

Երբ հետազոտողները ինակտիվացրեցին առնետների կողմնային սանձիկը, կրծողները սկսեցին պատահական ընտություն կատատրել: