Վյետնամում բացահայտվել են Զիկա տենդով հիվանդացության առաջին դեպքերը: Այս մասին հայտնել է Վյետնամի սոցիալիստական հանրապետության առողջապահության փոխնախարար Նգուեն Տխան Լոնգը:
Նրա խոսքով տենդը հաստատվել է Նյաչանյգե քաղաքից մի 64-ամյա կնոջ ու Խոշիմինի 33-ամյա բնակչուհու մոտ: Անալիզները, որոնք արվել են Խոշիմինում Պաստերի ինստիտուտում, հաստատել են, որ երկու կանայք էլ վարակված են եղել Զիկա տենդով:
Այս պահին կանանց վիճակը կայուն է, ու նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: Ինֆեկցիայի հետագա տարածում նրանց ազգականնեի ու մտերիմների շրջանում չի գրանցվել
Մեծամասաամբ Զիկա տենդը անցնում է առանց բարդացումների, երբեմն էլ առանց ախտանշանների: Սակայն եթե հղի կին է վարակվում, վիրուսը կարող է ծանր բնածին արատներ ու միկրոցեֆալիա առաջացնել:
Բրազիլիայի իշխանությունների տվյալներով, բացահայտվել է միկրոցեֆալիայի 86 դեպք, ու դրանց մեծ մասը կապակցում են Զիկա վիրուսի հետ:
Հիշեցնենք, որ Զիկա վիրուսը փոխանցվում է մոծակների խայթոցներով, բայց կան նաեւ տվյալներ սեռական ճանապարհով վիրուսի հնարավոր փոխանցման մասին:
Զիկա տենդի բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում այն հիմա հատկապես արագ է տարածվում՝ վիրուսը թափանցել է 55 երկրներից ավելի քան 20-ը, չնայած անցած տարվա մայիսին հիվանդներ միայն Բրազիլիայում կային:
Զիկա տենդի բռնկումը Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում ԱՀԿ-ն փետրվարի 1-ին անվանել է միջազգային մասշտաբի արտակարգ բժշկական իրավիճակ:






