Ոչ ոք իրավունք չունի զսպել քաղաքացիների կողմից դեղերի հավաքումը կամ արյան հանձնումը: Առողջապահության նախարարությունն ընդամենը պիտի լավագույն եղանակով կազմակերպի այդ գործընթացը: Այդ մասին ապրիլի 6-ի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա հավելել է, որ բնակչության ընդամենը 7 տոկոսն է արյան 3-րդ եւ 4-րդ բացասական ռեզուսի կրող:
«Պահուստները բավարար են, բայց Արյունաբանության կենտրոնը շարունակում է աշխատել, եւ կարծում եմ, որ արյան հանձնումն ընթանում է բարձր մակարդակով, կենտրոնական զորմասային հիվանդանոցի հետ համագործակցությամբ», - հավելել է Մուրադյանը:






