Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հայ բժիշկները պատրաստ են ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղին: Այդ մասին ապրիլի 6-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

«Սփյուռքից` Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից մեր բժիշկները զանգեցին եւ պատրաստակամություն հայտնեցին մեզ օգնելու ինչպես նյութապես, այնպես էլ անձամբ ներկա լինելու, եթե անհրաժեշտ լինի», - հայտնել է նախարարը:

Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչներն արդեն իրենց պատրաստակամությունը հայտնել են ամեն տեսակ աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղին, ինչպես բժշկական, այնպես էլ` նյութական:   Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների հենց առաջին օրերից բազմաթիվ դեղարտադրողներ եւ գործարարներ սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ դեղերի պահուստների լրացմանը: