Ղարաբաղում վիրավորվածների տեղափոխման հարցը լուծված է: Այդ մասին ապրիլի  6-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

«Աչքերի վնասվածքով հիվանդ կա, որի վիճակն արդեն բարելավվում է: Կան հիվանդներ, որոնք նեղ մասնագիտական ծառայություններ են ստանում քաղաքացիական հիվանդանոցներում: Նրանց վիճակը բավարար է: Ինչպես մենք ավելի վաղ հայտնել էինք, կան ծանր դեպքեր», - հավելել է նա:

«Վերջին 5 օրվա ընթացքում Առողջապահության նախարարությունը շուրջօրյա ռեժիմով է աշխատում, եւ կարելի է ասել, որ տեղափոխման ամբողջ հարցը լուծվել է Պաշտպանության նախարարության ուղղաթիռների եւ շտապօգնության մեքենաների օգտագործմամբ:  Կան մարդիկ, որոնք իրենց տրանսպորտային միջոցներն են առաջարկել: Մենք լիովին կարող էինք առկա միջոցներով իրականացնել տեղափոխումը», - հայտնել է նախարարը: