Ամերիկյան Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել Micra Transcatheter Pacing System-ի փոքրիկ անթել խթանիչների օգտագործմանը, որոնք մշակվել են Medtronic ընկերության կողմից:
Սարքը տասն անգամ փոքր է սրտի ռիթմի սովորական խթանիչներից, ինչպես նաեւ զուրկ է հաղորդալարերից, որոնք նման սարքերի լուրջ թերություն էին համարվում: Նոր խթանիչները, որոնց չափը չի գերազանցում 2,5 սմ-ն, արդեն փորձարկվել են բրիտանացի եւ անգլիացի հիվանդների վրա:
Հաղորդալարերի բացակայությունը բացառում է դրանց վնասման հետեւանքով սարքի փոփոխման անհրաժեշտությունը: Բացի այդ, անթել սարքի օգտագործումը նվազեցնում է վարակման զարգացման ռիսկը, իսկ նոր սարքին հիվանդի ադապտացիան անհամեմատ ավելի պարզ եւ հեշտ է տեղի ունենում:
Սրտախթանիչը տեղադրվում է անմիջապես սրտի խոռոչում, դրա տեղադրման համար վիրահատության կարիք չկա, սարքը կարող է ներմուծվել աճուկի շրջանում ձողախողովակի միջոցով:






