Չինական Շանսյի նահանգից երկվորյակ ամուսինների երկու զույգ մտադիր է պլաստիկ վիրաբուժություն կատարել տարբերվելու համար:
Երկվորյակ քույրեր Յուն Ֆեյը եւ Յուն Յանը փետրվարին ամուսնացել են: Նրանց ընտրյալները դարձել են երկվորյակ եղբայրներ Չժաո Սինը եւ Չժաո Սյուանը հարեւան գյուղից: Չորսն էլ որոշում են կայացրել փոխել արտաքինը, որովհետեւ չեն կարողանում տարբերել, թե ով ում հետ է ամուսնացած:
Ինչպես պատմել է եղբայրներից մեկը, մի անգամ նա գնացել է զբոսնելու եւ պարզվել է, որ սխալմունքի հետեւանքով իրեն եղբոր կինն է ուղեկցում: Բացի այդ, ընկերները եւ հարազատները եւս չեն կարողանում տարբերել ամուսիններին:
Շանհայի կլինիկաներից մեկի բժիշկները համաձայնել են վիրահատություն կատարել եւ թեթեւակի շտկել հաճախորդների դեմքերը: Բժիշկների խոսքով, նախատեսված է փոխել ամուսինների քթերը եւ ճակատները, հայտնում է Daily Mail-ը:










