Ավստրալիայի University of New South Wales-ի գիտնականները կարողացել են ոսկրային եւ ճարպային հյուսվածքների բջիջները վերածրագրավորել որպես ցողունայիններ, որոնք հնարավոր է օգտագործել գործնականում ցանկացած վնասված հյուսվածքի վերականգնման համար: 

Հեղինակները հավաքված ոսկրային եւ ճարպային բջիջները երկու տարվա ընթացքում նախ մշակել են  5-ազացիտիդինով, ինչպես նաեւ աճի AB թրոմբոցիտար գործոնով: Ազացիտինը ԴՆԹ-ի դեմեթիլավորում էր առաջացնում, իսկ աճի գործոնը նպաստում էր բջիջների կիսմանը: 

Դրանից հետո ոսկրային եւ ճարպային հյուսվածքներին բնորոշ` այլեւս չդիֆերենցվող եւ իրենց հատկությունները կորցնող բջիջները մի քանի շաբաթ աճեցվել են աճի АВ թրոմբոցիտար գործոնի հետ` վերածվելով ինդուկցված բազմապոտենտ ցողունային բջիջների: Ստացված բջիջները կարող են նպաստել ցանկացած հյուսվածքի ռեգեներացիային, բացատրում են հեղինակները: 

Ջոն Պիմանդան եւ իր գործընկերները մկների վրա արդեն հաջողութամբ փորձարկել են ստացված ցողունային բջիջները եւ կարծում են, որ 2017-ին արդեն հնարավոր կլինի դրանք մարդկանց վրա փորձարկել: Հեղինակները նախատեսել են նոր բջիջների օգնությամբ բուժել կաթվածահարությունը եւ այլ հիվանդություններ, օրինակ` թիկունքի խրոնիկական ցավերը եւ վնասվածքների հետեւանքները: 

Այդ մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը: