Չինաստանում հրապարակվել է նիհարելու համար առաջին ձեռնարկը այն քաղաքացիների համար, որոնք ավելորդ քաշի խնդիր ունեն:

Այն պատարստել են Բժիշկների չինական ասոցացիան (CMDA),, Առողջապահության ու բժշկության թեմաներով փոխանակության հարցերով չինական միջազգային ասոցացիան (CPAM) ու երկու այլ բժշկական կազմակերպություններ:Ձեռնարկի նախապատրաստմանը մասնակցել է մոտավորապես 100 մասնագետ, դրա մշակման համար գրեթե մեկ տարի է պահանջվել, գրում է China Daily թերթը:

Ձեռնարկում նշված են նիհարելու հիմնական սկզբունքները, մասնավորապես խորհուրդներ դիետա ու ֆիզիկական վարժությունների ընտրելու հարցում: 2016-ին երկրի 20 քաղաքների 39 հիվանդանոցներում նաեւ մեկնարկել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում բացվելու են հատուկ բաժանմունքներ ավելորդ քաշով մարդկանց համար: Հետագայում ակնկալվում է, որ այս ծրագիրը կմեկնարկի նաեւ մյուս հիվանդանոցներում:

ՉԺՀ առողջապահության ու ընտանիքի պլանավորման հարցերով պետական հանձնաժողովի տվյալներով 2015-ի վերջին Չինաստանի 18 տարեկանից բարձր քաղաքացիների ավելի քան 30 տոկոսը ավելորդ քաշ ունի, ու այդ ցուցանիշը ավելի արագ է աճում, քան զարգացած երկրներում: