Ավստրալիայից գիտնականները բջջային հավելված են մշակել, որը կարող է բարձր ճշգրտությամբ շնչառական համակարգի այնպիսի հիվանդություններ ախտորոշել, ինչպիսիք են թոքաբորբը եւ ասթման: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը թքել սմարթֆոնի վրա: 524 երեխայի մասնակցությամբ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ սմարթֆոնով ախտորոշման ճշգրտությունը 89 տոկոս է կազմում:
ResApp բջջային հավելվածը ճառագայթող ալգորիթմներ է օգտագործում, որոնք անմիջապես որոշում են, թե շնչառական համակարգի ճշգրիտ ինչ հիվանդություններ կարող է ունենալ հիվանդը: Հավելվածը բավականին ճշգրտորեն որոշում է ասթմայի, թոքաբորբի, բրոնխիտների, ինչպես նաեւ ԹԽՕՀ-ի առկայությունը:
ResApp արտադրող ընկերությունը, որը դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին տեղեկություն էր հրապարակել իր հետազոտությունների վերաբերյալ, այսօր հետազոտություն է անցկացնում կամավորների զգալիորեն ավելի մեծ խմբի շրջանում: Ներկայիս հետազոտության նպատակը կլինի թոքերի պակաս տարածված հիվանդությունների ախտորոշումը, ընդգծում են հավելվածի ստեղծողները:
Դա անհրաժեշտ է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկողության վարչության (FDA) հավանությանն արժանանալու համար: Մասնավորապես, ակնկալվում է, որ հավելվածը կկարողանա մանրէական եւ ատիպիկ թոքաբորբը տարբերել վիրուսայինից:






