Բալետի պարուհին, որն իր ձեւախախտված ողնաշարի պատճառով ամաչել է փողոց դուրս գալ, կարողացել է խուսափել վիրահատությունից:

19-ամյա Հաննա Մարտինը վախեցել է, որ երբ 3  տարի առաջ նրան սկոլիոզ են ախտորոշել, իրեն «սապատավոր» կանվանեին:

Պրոֆեսիոնալ պարուհի դառնալու նրա երազանքը փշրվել է: Նա պետք է 9-ժամանոց վիրահատության ենթարկվեր, որպեսզի մետաղական ձողեր դնեին:

Հաննա Մարտինը դիմել է Լոնդոնի մասնագիտացված SOS կլինիկա՝ սկոլիոզի բուժման համար, որտեղ նրան ոչ վիրաբուժական բուժում են առաջարկել, հայտնում է Daily Mail-ը:

Կլինիկայում բուժվելուց հետո աղջիկը նորից պարում է շաբաթական 5 անգամ:

«Սկոլիոզն ինձնից խլեց ամենը, ինչ ես սիրում եմ, իսկ ես սիրում եմ պարել՝ այդպես ես ինքնարտահայտվում եմ: Այդ պատճառով երբ բժիշկներն ինձ ասացին, որ ինձ վիրահատություն է անհրաժեշտ, ես ճնշված էի»,- պատմում է Մարտինը:

Սկոլիոզը ողնաշարի թեքումն է S տառի ձեւով: Սկոլիոզով տառապում է 1000 հոգուց մեկը եւ այն չբուժելու դեպքում, որոշ դեպքերում հիվանդությունը կարող է հանգեցնել սրտի եւ թոքերի հետ կապված ճակատագրական խնդիրների:

Վիրաբուժական վիրահատության փոխարեն՝ SOS կլինիկան մասնագիտացած է մկանների համար անհատական-հարմարողական վարժությունների շարքի օգտագործման ուղղությամբ:

«Բուժման մի քանի շաբաթից հետո իմ կեցվածքի փոփոխությունն ակնհայտ էր»,- ասում է Մարտինը: