Տոկիոյի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են գեներ, որոնք հանգեցնում են սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի ( լեյկոզ)՝ արյունատար համակարգի քաղցկեղային հիվանդության:
Մի խումբ մասնագետներ՝ պրոֆեսոր Խիրոյուկի Մանոյի ղեկավարությամբ անցկացրել են այսպես կոչված Բ- բջջային լեյկոզի հետազոտություն, որն առավել տարածված է 15-39 տարեկանների շրջանում, որոնք քաղցկեղի այդ տեսակով են հիվանդ: Փորձի ընթացքում նրանց արյան անալիզ են վերցրել լեյկեմիայով հիվանդ 73 մարդուց ու որոշել ամինաթթվային մնացորդների հաջորդականությունը սպիտակուցներում, որոնք փոխանցվում են հաջորդ սերունդներին:
Գիտնականները կարողացել են 19 օնկոգեն գտնել, որոնք դեպքերի մինչեւ 65 տոկոսում առաջացնում են Բ- բջջային լեյկոզ: Անալիզը ցույց է տվել, որ չարորակ Բ- բջիջները զարգանում են, երբ այդ օնկոգեները բախվում են այլ գեների, որոնք ոչնչացնում են ժառանգական հիվանդությունների փոխանցող բջիջները: Ճապոնացի գիտնականները հույս ունեն, որ այդ բացահայտումը կօգնի մշակել լեյկեմիան բուժող դեղամիջոց, հայտնում է ՏԱՍՍ-ը:






