Պլաստիկ վիրահատությունների սիրահար բրազիլացին, որն ավելի քան 430 հազար դոլար էր ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի Քեն տիկնիկին նմանություն ձեռք բերի, հիվանդանոցում է հայտնվել քթի ձեւի փոփոխության անհաջող վիրահատությունից հետո, որը նրա օրգանիզմը սկսել է մերժել:
Daily Mail-ը հայտնում է, որ Լոնդոնում ապրող Ռոդրիգո Ալվեսի (Rodrigo Alves) մոտ նեկրոզ (մաշկի մեռուկացում) է սկսվել, ինչը կարող է հանգեցնել տղամարդու դեմքից այդ օրգանի հեռացմանը:
32-ամյա բրազիլացին 2004-ից ի վեր 42 վիրահատություն է տարել: Վերջինը նա արել է 2016-ի փետրվարին, բայց որոշ ժամանակ անց հիվանդանոցում է հայտնվել, որովհետեւ քթի մեջ անցք էր առաջացել: Այս պահին տղամարդը դժվարությամբ է շնչում:
Դեռ հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնեն բրիտանացի բժիշկները Ալվեսի վիճակը բարելավելու համար: Առայժմ ամեն ութ ժամը մեկ նրան հակաբիոտիկներով կաթիլային են միացնում:










