Ապրիլի 15-ին Գերմանիայի առողջապահության նախարարությունում ստորագրվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Մյունստերի համալսարանական կլինիկայի միջև համագործակցության հուշագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ գերմանական կողմից` Մյունստերի համալսարանական կլինիկայի մանկական հեմատոլոգիայի եւ ուռուցքաբանական կլինիկայի տնօրեն, Գերմանիայի մանկական ուռուցբանների եւ հեմատոլոգների միության նախագահ պրոֆեսոր Հերիբերտ Յուրգենսը: