Մինչեւ 2016-ի մայիսի 1-ը աշխարհի 150 երկներ կանցնեն պոլիոմիելիթի դեմ նոր պատվաստման այն հույսով, որ վերջապես կկարողանան հաղթել այս հիվանդությունը:
Մասնագետների խոսքով, այդ վիրուսային հիվանդության տարածումը հնարավոր է կանգնեցնել առաջիկա մեկ տարվա ընթացքում, իսկ տասնամյակի վերջին հիվանդությունը կարող է ամբողջովին հաղթահարված համարվել:
Հիմա հին դեղամիջոցների փոխարեն, որոնք պաշտպանում էին պոլիոմիելիթի 1, 2 եւ 3-րդ տեսակներից, օգտագործվելու է նոր պատվաստանյութ, որը պարունակում է 1-ին եւ 3-րդ տեսակի պոլիոմիելիթի սպանված վիրուսներ: 2-րդ տեսակի պոլիոմիելիթը աշխարհում չի ախտորոշվել 1999-ից սկսած, դրա համար էլ դրա դեմ պատվաստումը, մասնագետների խոսքով, պետք չէ ու նույնիսկ կարող է վտանգավոր լինել՝ հավանականություն կա, որ վիրուսը կարող է «դուրս գալ» եւ առաջացնել պատվաստտանյութով պայմանավորված պոլիոմիելիթ:
Առողջապահության համաշխարհային կազմակեպության պատվաստման ընդլայնված ծրագրի համակարգող Միշել Զաֆրանի խոսքով սա հեշտ ու էժան չի լինի, բայց այս քայլի ձախողման դեպքում վիրուսը նորից կտարածվի աշխարհում: Այդ ժամանակ 2015-ին Աֆղանստանում ու Պակիստաանում գրանցված վարակի 12 դեպքերի փոխարեն կլինեն 100 000 կամ 200 000 դեպքեր:
Հաջողությունն էլ իր հերթին նշանակում է, որ պոլիոմիելիթը կդառնա երկրորդ ամբողջովին վերացված ինֆեկցիոն հիվանդությունը: Առաջինը, հիշեցնենք, որ ծաղիկ հիվանդությունն է, որի հիվանդացության վերջին դեպքը գրանցվել է 1980-ին:
Բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերության պատվաստանյութերի հարցերով փորձագետ Անիլ Դուտտան հայտնել է, որ վիրուսը պետք է վերջնականապես ոչնչացվի 2019-2020 թթ –ին, երբ կավարտվեն բոլոր «կենդանի» պատվաստանյութերը:






