Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներով փայտացման դեմ վերապատվաստումը խորհուրդ է տրվում տասը տարին մեկ, սակայն մոտ ապագայում այդ հիվանդության դեմ վերապատրաստման սխեման կարող է փոխվել: ԱՄՆ Oregon Health & Science University -ի հետազոտական խումբը՝ Մարկ Սլիֆկայի ղեկավարությամբ համարում է, որ 10 տարին մեկ վերապատվաստման անհրաժեշտություն չկա, փայտացումից պաշտպանվելու համար բավական է պավաստումը կրկնել 30 տարին մեկ:

Գիտնականները փորձ են արել փայտացման ու դիֆտերիայի դեմ պատվաստված 546 մեծահասակների մասնակցությամբ: Պարզվել է, որ պաշտպանական հակամարմինները մարդու արյան մեջ պահպանվում են պատվաստանյութի վերջին չափաբաժնի ներարկումից 30 տարի հետո:

Գիտնականները հաշվակել են, որ պատվաստման նոր սխեմային անցնելը կարող է միլիոնավոր դոլարներ տնտեսել, ոչ մի կերպ չազդելով բնակչության իմունիզացիայի մակարդակի վրա: Նրանք սակայն շեշտում են, որ նման սխեման կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մարդը մանկության տարիներին անցել է պատվաստման կուրս, որը բաղկացած է հինգ պատվաստումներից:

Այս հետազոտության մասին հայտնում է Clinical Infectious Diseases ամսագիրը: