Չինաստանի Շենսի նահանգի գիտնականները հազվագյուտ վիրահատություն են արել՝ օգտագործելով 4D տպագրության տեխնոլոգիաներ, որպեսզի օգնեն 46-ամյա կնոջը, որը տառապում է տրախեօբրոնխոմալյացիայով:

Տրախեօբրոնխոմալյացիան շնչափողի ու բրոնխների բնածին արատներից մեկն է, որը բնութագրվում է մկանային տարրերի զարգացման խանգարումով: Նման խնդիր ունեցող հիվանդների մոտ առաջանում են շնչառական բարդություններ, նրանց նաեւ տանջում են հազն ու շնչահեղձությունը:

Ավանդական ստենդ դնելը հնարավոր չէր, քանի որ ամենաանեղ մասում շնչափողի բացվածքը ընդամենը 3 մմ էր: Փորձելով թեթեւացնել հիվանդի տառապանքները՝ Տանգդու հիվանդանոցի բժիշկները ստեղծել են պոլիմերային ստենտ, որը պատրաստված է կենսադեգրադացվող պոլիկապրոլակտոնից:

Ցաօ Թիշենգը բացատրել է, որ ստենտ ստեղծելիս կիրառել են 4D տպագրության տեխնոլոգիա. նման ձեւով ստեղծված բիոպրոթեզները կարող են ժամանակի ընթացքում իրենց ձեւը փոխել նաեւ շրջակա հյուսվածքների ազդեցության տակ, ձգվել ու սեղմվել: Հիվանդ կնոջը տեղադրված ստենտի չափերն աստիճանաբար կմեծանան ու երկու երեք տարուց այն կլուծվի: Ստենտը հեռացնելու կրկնակի վիրահատության կարիք չի լինի:

Բժիշկների խոսքով հիմա հիվանդն իրեն լավ է զգում ու վերականգնվում է վիրահատությունից հետո: Մոտ ժամանակներս նրան դուրս կգրեն հիվանդանոցից: