Բժշկությունն այսօր զարգանում է հսկայական արագությամբ` գնալով նորանոր էթիկա-իրավաբանական հարցեր բացահայտելով, որոնք մասնագետներն ուղղակի չեն հասցնում լուծել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Համբարյանը նշել է, որ այդ հարցերը հասկանալու եւ դրանք միջդիսցիպլինար հետազոտությունների շրջանակում կանոնակարգելու  փորձերին է նվիրված հանրապետական գիտական «Կենսաբժշկության իրավական խնդիրներ» համաժողովը, որն այսօր ընթանում է Երեւանում:

Մասնագետի խոսքով, կենսաէթիկայի խնդիրներով զբաղվել են հիմնականում բժիշկներ, աստվածաբաններ եւ փիլիսոփաներ, բայց ոչ իրավաբաններ, չնայած իրականում կենսաէթիկան միջդիսցիպլինար խնդիր է. չէ որ այն ներառում է եւ կրոնական, եւ բժշկական եւ իհարկե` իրավաբանական հարցեր: Այժմ Ռուս-հայկական համալսարանի եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած համաժողովի շրջանակում Հայաստանում կենսաէթիկական առավել այժմեական խնդիրների քննարկման համար հավաքվել են իրավաբաններ, փիլիսոփաներ, աստվածաբաններ եւ բժիշկներ: 

«Այս խնդրի այժմեականությունը թելադրված է մեր նոր սահմանադրությամբ, որն ընդունվել է  2015-ին եւ որում հոդված կա աստվածաշնչյան հետազոտությունների, փոխպատվաստումների գիտության եւ այլնի մասին: Ավելի վաղ մեզ մոտ նման հոդված չկար, իսկ այժմ դրա առկայությունը ենթադրում է լուրջ փոփոխություններ մեր իրավական համակարգում:  Այսօրվա համաժողովի նպատակն է առաջին քայլն անել միջդիսցիպլինար հետազոտություններ սկսելու ուղղությամբ», - նշել է Համբարյանը: 

Կենսաէթիկայի ազգային կենտրոնի նախագահ եւ Եվրոպայի Խորհրդի Կենսաէթիկայի կոմիտեի անդամ Իգոր Մադոյանն իր հերթին նշել է, որ բժշկությունն այսօր զարգանում է այնպիսի տեմպերով, որ հումանիտար գիտությունները չեն հասցնում պարզել էթիկական հարցերը, որոնք այն բարձրացնում է: 

Իսկ կենսաէթիկական ի՞նչ հարցեր եւ խնդիրներ են ներկայումս այժմեական Հայաստանում եւ աշխարհում: 

Իգոր Մադոյանը նշել է, որ դրանք օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստմանը վերաբերող հարցերն են (ինչպես է պետք կազմակերպել դա: Ինչպես է պետք արձանագրել դիակային դոնորի մահը: Ինչու դոնորական արյունը կարելի է վաճառել, իսկ դոնորական օրգանները` ոչ), վերարտադրողական առողջության, գենետիկ թեստավորման ոլորտներին (որ դեպքերում է ընդունելի պտղի գենետիկական թեստավորումը: Ինչպես է պետք մոտենալ այդ հարցին), դատապարտված հիվանդների հետ աշխատանքի ոլորտներին վերաբերող հարցերը  (ինչպես է պետք մոտենալ նման հիվանդներին: Որն է նրանց հետ աշխատանքի առանձնահատկությունը):

Այս բոլոր հարցերին պատասխանները զուտ բժշկական չեն, այդ պատճառով անհրաժեշտ է դրանք փնտրել իրավաբանների, եկեղեցու ներկայացուցիչների եւ այլ մասնագետների հետ միասին, ընդգծել են համաժողովի մասնակիցները: 

Արթուր Ղամբարյանն իր հերթին նշել է, որ հույս ունի, որ մասնագետները կկարողան տարին մեկ անգամ հավաքվել այս թեմայի շուրջ եւ դա հնարավորություն կտա միջդիսցիպլինար լուրջ հետազոտությունների եւ աշխատանքների սկիզբ դնել, որոնք կօգնեն ավելի լավ կանոնակարգել այդ ոլորտը: