Ֆրանսիայում ութ տարվա ազատազրկման են դատապարտել հոլանդացի ատամնաբույժ Յակոբս Վան Նիերոպին «բժիշկ սարսափ» մականունով:
Ատամնաբույժը մեղադրվում է հիվանդներին վնասներ հասցնելու եւ խեղելու տասնյակ դեպքերի համար: Գործի նյութերից հայտնի է դառնում, որ բժիշկն առողջ ատամներ է քաշել եւ վարակել է վերքերը, անհաջող պրոթեզավորում է արել, այդ թվում` իմպլանտների տեղադրմամբ, ինպես նաեւ լնդերում ատամի արմատի կտորներ է թողել:
Le Figaro-ն հայտնում է, վկայակոչելով որոշ տուժածների ցուցմունքները, որ անզգայացում ստանալուց հետո նրանք մի քանի ժամով կորցնում էին գիտակցությունը եւ չէին հիշում, թե իրենց հետ ինչ է կատարվել հետագայում: Հիվանդներից մեկը հայտնել է, որ բժիշկը մեկ ընդունելության ընթացքում իր միանգամից ութ ատամ է հեռացրել: Հանցագործությունները կատարվել են 2008-ից 2012-ի ընթացքում:
2015-ի հունվարին ատամնաբույժը Նիդերլանդների կողմից Ֆրանսիային է փոխանցվել, որտեղ նրան դատել են կնոջ սպանության գործով: «Բժիշկ սարսափը» այդ երկիր էր արտահանձնվել Կանադայից, որտեղ փախել էր 2013-ին իրեն մեղադրանքի ներկայացումից հետո:
Դատական նիստի ընթացքում Վան Նիերոպի պաշտպանությունը պնդել է, որ նա մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով է տառապում, սեռական ինքնանույնականացման խնդիրներով, գտնվում է «սահմանային» վիճակում եւ հակված է ինքնասպանության: Սակայն հոգեբուժական փորձաքննությունը բժշկին մեղսունակ է ճանաչել:






