Հերթական նվիրատվությունն է արել Արցախին «Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ-բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպությունը: Այսօր Ասոցիացիայի անդամ` Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնեց նվիրատվությունը:
«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող Երեւանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշեց Հովհաննես Սարուխանյանը, հավելելով, որ առկա կարիքները գնահատելու եւ աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն եւ Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:






