Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները (Harvard Medical School) նոր կոմպակտ սարք են մշակել, որը կօգնի արագ ի հայտ բերել հիվանդանոցային այն վարակները, որոնք ամենից դժվար են բուժվում:
Հիվանդանոցային վարակները վնասում են ամեն տասնհինգ հիվանդից մեկին: Դրանք բուժելը հեշտ չէ. դրանք առաջացնող շտամմները որպես կանոն կայուն են հակաբիոտիկների հանդեպ: Հիվանդանոցային վարակներով, օրինակ` ոսկեգույն ստաֆիլակոկի մետիցիլլինի նկատմամբ կայուն շտամմով վարակումը հաճախ կործանարար է լինում հիվանդի համար:
Հակլո Լին (Hakho Lee) բացատրում է, որ որքան ավելի վաղ է հայտնաբերվում վարակը, այնքան բուժումն ավելի արդյունավետ է լինում: Ստանդարտ թեստերի արդյունքների ստացման համար սովորաբար 3-5 օր է պահանջվում: Այդ ժամանակահատվածում վարակը հասցնում է տարածվել օրգանիզմում:
Հետազոտողներին հաջողվել է արդյունավետ թեստ մշակել վնասկար հարուցիչների արագ հայտնաբերման համար. արդյունքը կարելի է ստանալ անալիզի անցկացումից արդեն երկու ժամ անց: Սարքը թույլ է տալիս ի հայտ բերել հինգ պաթոգեն միկրոօրգանիզմ` Staphylococcus aureus, Escherichia coli, Klebsiella pneumoniae, Acinetobacter baumanniiи Pseudomonas aeruginosa.
Մանրէների ճանաչման համար դրանք աճեցնելու կարիք չկա. բավարար է դրանց ներկայությունը եզակի մանրէական բջիջների անալիզի ենթարկվող լուծույթում: Սարքը փորձարկվել է ինը հիվանդի վրա. արագ թեստը նույնպիսի արդյունքներ է տվել, ինչ պաթոգենների հայտնաբերման ստանդարտ մեթոդները:
Գիտնականները բացատրում են, որ նոր թեստն ի վիճակի է հայտնաբերել հայտնաբերված շտամմների դեղային կայունությունը. դա թույլ կտա խուսափել ոչ արդյունավետ դեղամիջոցների նշանակումից:






