Ավստալուհին, որը վերջերս հնգյակ է լույս աշխարհ բերել,նորածինների հետ ֆոտոշարքի է մասնակցել: Facebook -ում հրապարակված լուսանկարները գրավել են սոցցանցի օգտատերերի ուշադրությունը:
Քիմ ու Վոն Թուչին չորս աաղջկա ու մեկ տղայի ծնող են դարձել 2016-ի հունվարին:
26-ամյա Քիմը լուսանկարվել է երեխաների հետ, որոնք բարուրված էին նուրբ երանգների բարուրաշորերով: Չնայած Թուչչին մինչ այդ էլ էր սոցցանցերում հրապարակել երեխաների հետ կադրեր, բայց սա առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքն էր հինգ նորածինների համար:
Ամուսինները լուսանկարները տեղադրել են Facebook-ում իրենց Surprised by Five ընդհանուր էջում: Լուսանկարիչը Էրին Էլիզաբեթն էր:
The Daily Mail -ը գրում է, որ նորածիններին խնամելու համար ծնողները շաբաթական 350 տակդիր են օգտագործում:












