«Դեղերի մասին» օրենքը կսահմանի փոխհատուցվող դեղերի պետգնումների առավելագույն գները: Այդ մասին մայիսի  11-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը  «Դեղերի մասին» օրինագծի 2-րդ քննարկմանը:

1-ին ընթերցումից հետո օրինագծում մի շարք առաջարկներ են մտցվել: Այդ թվում` առաջարկվում է ներդնել Առողջապահության նախարարության կողմից գնվող փոխհատուցվող դեղերի բաց թողնման առավելագույն գների ցուցակ:  

Իսկ 2025-ից նույն կարգավորումն առաջարկվում է տարածել դեղերի մնացած պետգնումների վրա պետբյուջեի շրջանակում` հիվանդանոցների, պոլիկլինիկաների եւ լաբորատորիաների համար: