Հայաստանում իրացվող դեղերի համար հայերենով պարտադիր ներդիրներ չեն պահանջվի: Այդ մասին մայիսի 11-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` «Դեղերի մասին» օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Այլ հարց է, որ դեղագործները պիտի ներդիրների հայերեն տեքստերն իրենց մոտ պահեն, իսկ գնորդի պահանջով տպեն եւ տրամադրեն: Բայց դեղերի յուրաքանչյուր փաթեթում հայերենով ներդիրներ չեն լինի: Ավելին, դրանց բացակայության համար պետմարմինները չեն կարողանա մերժել ներմուծումը:
Ինչպես թարգմանված, այնպես էլ ինքնատիպ տեքստի հաստատումը եւ դրա տեղադրումն առցանց կիրականացնի Առողջապահության նախարարությունը:






