Չափազանց շատ քրտնարտադրությունը կարող է անհարմարություններ պատճառել եւ մարդուն անհարմար վիճակի մեջ դնել:

Այդ վիճակը կոչվում է հիպերհիդրոզ եւ բավական տարածված է: Բայց բուժման շատ արդյունավետ միջոցներ կան, ասում է Fox News ալիքի Health News-ի խմբագիր Մեննի Ալվարեսը:

Այնպիսի դեզոդորանտներ գնեք, որոնք ալյումինի քլորիդ են պարունակում,

Էլեկտրոֆորեզը պրոցեդուրա է, որն ապահովում է մարմնի ուժեղ քրտնարտադրություն ունեցող մասերին թույլ հոսանքի հաղորդումը, իսկ հիվանդը «ընկղմվում է ջրի մեջ»,

Բոտոքսի ներարկումներ՝ քրտնագեղձերը կաթվածահար անելու նպատակով,

Իսկ ծանր դեպքերում խորհուրդ է տրվում նույնիսկ քրտնագեղձերի հեռացման վիրահատության դիմել:

Բայց ամեն դեպքում անպայման խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, որպեսզի նա կարողանա Ձեր հիվանդության պատմության հիման վրա բուժում նշանակել: