Հայաստանում մոտավորապես 3500 երեխա ապրում է իր ընտանիքից հեռու՝ երեխաների խնամքի մասնագիտացված հաստատություններում: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյան Ռադոչայը:

Վերջին տասը տարիներին Հայաստանում իհարկե շատ դրական փոփոխություններ են եղել, նկատեց նա: Դեռ 2006-ին մանկատներում ու ինտերնատներում 11 000 երեխա կար, իսկ հիմա նրանց թիվը 70 տոկոսով նվազել է: Սակայն նույնիսկ մեկ երեխան, որը առանց լուրջ անհրաժեշտության ապրում է իր ընտանիքից առանձին, Տանյա Ռադոչայի կարծիքով չափազանց շատ է:

Նրա խոսքով, Հայաստանում եկել է եւս մեկ քայլ անելու ժամանակը, որպեսզի նվազեցնեն այն երեխաների թիվը, որոնք առանց լուրջ պատճառների ապրում են ինտերնատներում ու մանկատներում:

Հետաքրքիր է, որ մանկատներում ու ինտերնատներում ապրող երեխաների մեծ մասն առնվազն մեկ ծնող ունի: Այդ հաստատություններում նրանք հայտնվում են երկու հիմնական պատճառներով՝ սոցիալտնտեսական ( ընտանիքը չափազանց աղքատ է ու ի վիճակի չլինելով պահել երեխային, նրան մանկատանն է թողնում) ու հաշմանդամությունը ( ընտանիքը չի ուզում դաստիարակել հաշմանդամություն ունեցող երեխայի, քանի որ հասարակությունում նման երեխաների նկատմամբ ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք է): Սական այդ երկու պատճառները Տանյան Ռադոչայը համոզիչ չի համարում՝ համարժեք աջակցության դեպքում այդ ընտանիքները կարող էի ինքնուրույն մեծացնել այդ երեխաներին, ինչը ավելի օգտակար ու ճիշտ կլիներ երեխաների համար ու ծախսերն էլ ավելի քիչ կլինեին, քան այդ հաստատություններում նրանց պահելու համար է պահանջվում:

Միայն սակավաթիվ դեպքեր կան, երբ կենսաբանական ծնողներն իրոք չեն կարողանում հոգ տանել երեխայի մասին, ու նման դեպքերում երեխայի անվտանգությունը պետք է պետությունն ապահովի՝ շեշտեց ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Սակայն երեխայի համար անհամապատասխան ընտանիքի այլընտրանքը ոչ թե մանկատունը կամ ինտերնատը պետք է լինի, այլ մեկ այլ ընտանիք: Լավ լուծումներ կարող են լինել տատիկ- պապիկների կամ այլ ազգականների ընտանիքները, որդեգրումները կամ խնամակալ ընտանիքները, որոնք կարող են հոգ տանել երեխայի մասին

Ի տարբերություն որդեգրման, երբ որդեգրող ընտանիքն ամբողջովին փոխարինում է կենսաբանական ընտանիքին, խնամակալ ընտանիքում երեխայի մասին ժամանակավոր հոգատարությունը ենթադրում է, որ երեխան կապահովվի նորմալ շրջապատով ու պաշտպանությամբ, քանի դեռ նա դրա կարիքն ունի:

Տանյա Ռադոչայը նշեց, որ եղել են ժամանակներ՝ մանավանդ բռնապետական ռեժիմների օրոք, երբ մարդիկ կարծում էին, որ երեխաներին ինտերնատների ու մանկատների նման հաստատություններում մեծացնելը նորմալ է: Սակայն հիմա կան բավականաչափ գիտական ապացույցներ այն մասին, թե նման հաստատություններում կյանքն ինչ բացասաբար է ազդում երեխաների ու ապագայում կայուն հարաբերություններ ու նորմալ ընտանիքներ կառուցելու նրանց ունակության վրա: Հյուսիսային Կորեան կարծես միակ երկիրն է աշխարհում, որտեղ առաջվա պես կարծում են, որ այդ հաստատություններում երեխան կարող է ստանալ անհրաժեշտ դաստիարակություն, իսկ բոլոր մյուս երկրները փորձում են հնարավորության դեպքում հրաժարվել մանկական հաստատությունների կառույցից ի օգուտ այլընտրանքային ընտանիքների:

«Ընտանիքները միակ տեղն է, որտեղ երեխան կարող է հասկանալ, թե ինչ բան է ընտանիքը ու ինչպես են ձեւավորվում կայուն ընտանեկան հարաբերությունները: Յուրաքանչյուր երեխայի պետք է առնվազն մեկ սիրող ու նրա մասին հոգ տանող մեծահասակ, որի հետ նա զգացմունքային կապ կուեննա: Սա կոչվում է կապվածություն ու առանց դրա մենք չենք կարող սովորել սիրել ու հոգ տանել ինքներս մեր ու ուրիշների մասին»,- շեշտել է մանսագետը: