Massachusetts Institute of Technology–ի գիտնականները՝ Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի իրենց գործընկերների հետ համատեղ ստեղծել են մի անսովոր ռոբոտ, որը կոմպակտ ծալվում է, տեղավորվելով փոքրիկ սրվակի մեջ ու կարող է կուլ տված զանազան իրեր՝ օրինակ մարտկոցներ հանել մարդու ստամոքսից:

Ռոբոտ օրիգամին արտաքուստ ծածկված է խոզի չորացված աղիով, որը սովորաբար գործածվում է նրբերշիկներ ու երշիկներ պատրաստելու համար: Ռոբոտին փաթեթավորում են սառցե սրվակի մեջ, որը ստամոքսում հայտնվելուց հետո լուծվում է: Սրվակից ազատվելուց հետո ռոբոտը բացվում է ու պատրաստ լինում աշխատանքի:

Սարքը կարելի է կառավարել արտաքին էլեկտրամագնիսային դաշտի օգնությմաբ՝ դրա համար հենց ռոբոտի մարմնում ներկցվում է մի փոքրի մագնիս, որի օգնությամբ ռոբոտն ունակ է ստամոքսից հանել կուլ տրված մարտկոցները ու ուտելու ոչ ենթակա այլ առարկաներ:

Գիտնականները արդեն այս սարքը փորձարկել են ստամոքսի մոդելի վրա՝ հատուկ այդ նպատակների համար ձեռք բերված խոզի ստամոքսի մեջ լցրել են կիտրոնի հյութ՝ նմանակելով ստամոքսահյութը:

Հետազոտողները համարում են, որ նոր ռոբոտին հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն մարտկոցներ հանելու համար (հետաքրքիր է, որ միայն ԱՄՆ-ում տարեկան 3500 մարտկոց են կուլ տալիս), այլեւ դեղերը նշանակետին հասցնելու, նաեւ առանց վիրահատական միջամտության այլ օտարածին առարկաներ հանելու համար: