Վիրաբույժ-խորհրդատու Մարվան Ֆարուքը սխալմամբ հեռացրել է հիվանդի ամորձին, հետո նրան խաբել է, ասելով, թե տեղում է, ուղղակի «փոքրացել» է: Արեւմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ վիրաբույժը պիտի կիստան հեռացներ, սակայն պատահաբար հեռացրել է առաջին ամորձին հիվանդի, որի անունը չի նշվում:
Հաջորդ ամիս այդ գործով լսումներ տեղի կունենան Գործող բժիշկների դատարանի մասնակցությամբ, որտեղ կորոշվի վիրաբույժի հետագա ճակատագիրը, նրան կարող են հեռացնել, կարող են դադարեցնել նրա արտոնագիրը, նա կարող է նախազգուշացում ստանալ կամ էլ լրացուցիչ ուսման գնալու պահանջ:
Գործի մանրամասների համաձայն, վիրաբույժը մեղադրվում է այն բանի համար, որ «ամբողջությամբ հեռացրել է հիվանդի առաջին ամորձին եւ փորձ չի ձեռնարկել հեռացնելու ընդամենը էպիդիդիմալ կիստան»: Դրանից հետո նա «փորձել է թաքցնել ամորձին հեռացնելու փաստը» եւ հետվիրահատական խորհրդատվության ընթացքում ասել է, թե ամորձին տեղում է եւ նորմալ գործում է, ուղղակի չափը նվազել է: Բացի այդ, գործի նյութերի համաձայն, Ֆարուքը ընտանեկան բժշկին նամակում գրել է, որ տղամարդու մոտ «հյուսվածքների որոշ վնասվածքներ» են եղել, սակայն ամորձիի հեռացման մասին ոչ մի բառ չի գրել:
Գործի նյութերում եւս ասված է, որ «բժիշկ Ֆարուքը կատարել է այնպիսի վիրահատություն, որը նրա հմտություններից դուրս էր եւ նրա գործողություններն անազնիվ են եղել եւ մոլորեցնող»:
Մինչեւ նիստը եւ դատավճռի արձակումը Ֆարուքը շարունակում է աշխատել, սակայն այլ բժիշկների վերահսկողությամբ: Նրան առայժմ արգելել են ամորձիների վիրահատություն կատարել:
Մարվան Ֆարուքը ծնվել է Բաղդադում, սակայն սովորել եւ պրակտիկա է անցել մեծ Բրիտանիայում: Վիրահատությունը կատարվել է The Chiltern Hospital-ում (Մեծ Բրիտանիա):
Ֆարուքի կայքում ասված է, որ նա դասավանդում է բժշկական համալսարանի ուսանողներին եւ կրտսեր բժիշկներին, վիրահատության լապորոսկոպիկ տեխնիկաների ճանաչված դասախոս է: Նույն տեղում ասված է, որ նա ավելի քան 30 հետազոտության եւ գիտական աշխատանքի հեղինակ է, որոնք հրապարակվել են համբավավոր ամսագրերում:






