Զգուշացում. Լուսանկարները կարող են տհաճ թվալ

Բժիշկները 31 տարեկան կնոջ ստամոքսից 3 կգ մազ են հեռացրել: Մազային կծիկը լցրել էր նրա ամբողջ ստամոքսը, նա չէր կարողանում ոչ ուտել, ոչ խմել. ցանկացած սննդից եւ նույնիսկ մի կում ջրից նրա մոտ սրտխառնոց էր առաջանում: 

Կինը, որի անունը չի նշվում, ծնունդով հնդկական մի փոքրիկ գյուղից է, նա հիվանդանոց է ընդունվել ստամոքսում ուժեղ ցավերով: ԳՁՀ-ի ընթացքում բժիշկները նրա ստամոքսում տարօրինակ գոյացություն են նկատել , իսկ նա խոստովանել է, որ արդեն 20 տարի պոկում եւ կուլ է տալիս սեփական մազերը: 

Բժիշկները ստիպված են եղել վիրահատություն կատարել եւ զարմանքով նրա ստամոքսից ամբողջ 3 կգ մազ են հանել` 40 սմ երկարությամբ: Վիրաբույժ Հարդիպ Սինգհը խոստովանել է, որ նախկինում երբեք նման բան չէր տեսել. մազերը լցրել էին նրա ամբողջ ստամոքսը եւ աղիների մի մասը, եւ զարմանալի չէ, որ նա ոչինչ չէր կարողանում մարսել:  

Այժմ կինը նորից կկարողանա նորմալ ուտել եւ խմել: Շուտով նրան դուրս կգրեն հիվանդանոցից: 

Խնդիրը, որին բախվել էր այդ կինը, հայտնի է որպես Ռապունցելի համախտանիշ. այս համախտանիշով մարդիկ կուլ են տալիս մազերը, որոնք ստամոքսում կծիկ են առաջացնում: Այս համախտանիշը բավականին հազվագյուտ է. բժշկական գրականության մեջ ընդամենը 120 նման դեպք է նկարագրված: Ամենից  հաճախ այս համախտանիշով տառապում են երիտասարդ կանայք: 

Հետաքրքիր է, որ չուտելի իրերը կուլ տալու հակում է հայտնաբերվել նաեւ հիվանդի աղջիկներից մեկի մոտ. բժիշկները պարզել են, որ աղջիկը կանոնավոր կերպով ցեմենտ է ուտում: Առայժմ բժիշկները հետազոտում են նրան: