Անհասկանալի է, թե Հայաստանն ինչու է այն դեղերի կրկնակի փորձաքննություն կատարում, որոնք արդեն անցել են այն Արեւմտյան Եվրոպայում: Այդ մասին մայիսի 17-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը  «Դեղերի մասին» օրինագծի երրորդ ընթերցմամբ ընդունումից առաջ: 

«Բաներ կան, որ ուզում են բարդացնել առանց որեւէ անհրաժեշտության: Ասացեք ինձ, եթե դեղն արդեն փորձաքննություն է անցել, ասենք, Գերմանիայում, ինչու մեզ մոտ գրանցումից առաջ կրկնակի փորձաքննություն կատարեն», - հայտնել է Բագրատյանը:

Օրենքը չի թույլատրում Եվրամիությունում գրանցված դեղերի ազատ շրջանառությունը: Նման սահմանափակումն արդարացված չէ, հավելել է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: