Արդեն սկսվել է հողագործության շրջանը և թունաքիմիկատներով թունավորումների խնդիրն արդիական է: Թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու և դրանք կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

  • Թունաքիմիկատներ գնելիս հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա, չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է սպառողի համար անհասկանալի լեզվով: 
  • Թունաքիմիկատներով թունավորումները կանխարգելելու նպատակով`
  • Լվացե՛ք և պահե՛ք թունաքիմիկատով աղտոտված հագուստը առօրյա հագուստից առանձին,
  • Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով, 
  • Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
  • Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
  • Մի՛ պահեք թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն, 
  • Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
  • Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
  • Մի՛ իրականացրեք թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
  • Պատրաստե՛ք թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
  • Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ արտահագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
  • Մի՛ փչեք հեղուկացրի (ներարկիչ սարքի) խցանված ծայրադրի մեջ,
  • Օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը, 
  • Լվացե՛ք թունաքիմիկատով աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
  • Օգտագործեք սարքին, արտադրական և այլ թերություններ չունեցող սարքավորումներ: