Դեղերի նկատմամբ պետվերահսկողությունը դրանք ավելի էժան կդարձնի: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում մայիսի 18-ի կառավարական ժամին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Հայաստանը մնում էր աշխարհի այն փոքրաթիվ երկրներից մեկը, որտեղ դեղերի շուկան չէր վերահսկվում, հավելել է նա: Դա մանրածախ առեւտրում մեծ հավելագներ էր առաջացնում, հավելել է նախարարը: 

Այս հարցերը կլուծի «Դեղերի մասին» օրենքը, որն այս շաբաթ ընդունվել է 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ, հավելել է նախարարը: 

Նա հիշեցրել է, որ մարտից մինչեւ մայիս  54 ամենաօգտագործվող դեղերի գները նվազել են   1,97 տոկոսով: