Մեծ Բրիտանիայում ծխախոտը կվաճառվի առանց պիտականշման եւ նկարների տուփերում: Փաթեթավորման երկու երրորդը կզբաղեցնի առողջության համար ծխելու վտանգավորության մասին գրությունը: Պիտականշման նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ուրբաթ` մայիսի 20-ին: Նման որոշում է կայացրել Անգլիայի եւ Ուելսի Բարձրագույն դատարանը` մերժելով կառավարության որոշման վերաբերյալ ծխախոտային ընկերությունների  բողոքները: 

Բացի այդ, նոր հակածխախոտային օրենքը, որը Եվրամիությունում ուժի մեջ կմտնի մայիսի 20-ին, ենթադրում է չորս տարում հոտավետ եւ անանուխի համով ծխախոտների փուլային հեռացում: 2020 թվականից բոլոր հոտավետ ծխախոտները, ինչպես նաեւ շրթներկ հիշեցնող փաթեթներով ծխախոտները կարգելվեն ԵՄ-ի տարածքում: 

Բացի այդ, նոր ձեւը նախատեսում է միասնական ձեւավորմամբ ծխախոտի տուփերի ի հայտ գալը: Բոլոր փաթեթավորումները, անկախ արտադրող ընկերությունից, կլինեն կեղտականաչ գույնի, իսկ դրանց վրայի գրությունները միանման շրիֆտով արված կլինեն:  Դրանց վրա մեծ տեղ կհատկացնեն ծխելու վնասի մասին կարգախոսներին: Մանրածախ վաճառքով զբաղվողները արտադրանքի մնացորդները կվաճառեն տարվա ընթացքում: 

Արգելված է նաեւ փաթեթավորումների վրա այնպիսի բառեր գրել, ինչպիսիք են   «օրգանական», «թեթեւ», «բնական» եւ այլն, որոնք մարդկանց մոտ նույնանում են առողջի եւ օգտակարի հետ: 

Հիշեցնենք, որ 2014-ի գարնանը բրիտանական կառավարությունը որոշել է ծխախոտային ընկերություններին պարտադրել ծխախոտը փաթեթավորել առանց վառ պիտակավորման փաթեթներում: Այդ ժամանակ հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովը հետազոտություն էր պատվիրել, որը ցույց էր տվել, որ արտադրողներին մոխրագույն, ստանդարտ, առանց գրաֆիկական ձեւավորման փի հայտ գալուն: 

Մի քանի ընկերություն (British American Tobacco, Philip Morris International, Imperial Tobacco и Japan Tobacco International) վիճարկել են կառավարության որոշումը` դատարան դիմելով եւ հայտարարելով նոր կանոնների մտցման անօրինականության մասին: Հայցին որպես պատասխանող հանդես է եկել   երկրի առողջապահության նախարարությունը. նախարար Ջերեմի Հանտը պնդել է, որ կառավարության որոշումն արդարացված է եւ լիովին օրինական:

Այդ գործը քննած դատավոր Նիկոլաս Գրինը մերժել է ծխախոտ արտադրողի հայցը եւ իր որոշումը հրապարակել է նոր կանոնների մտցման ժամկետից մեկ օր առաջ: