Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի (ԹԵԱ) II համագումարի ընթացքում, որը Երեւանում ընթացել է մայիսի 19-20-ին, համագումարների անցկացման ընթացքում առաջին անգամ ԹԵԱ-ն Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր է հանձնել, որոնք պաշտոնապես ընդունված են Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս հետդիպլոմային կրթության շրջանակում: Դա հնարավոր է դարձել երկու երկրի Առողջապահության նախարարությունների միջեւ կնքված միջազգային համաձայնագրերի շնորհիվ, ասված է ԹԵԱ-ի հաղորդագրության մեջ, որը ստացել է NEWS.am Medicine-ի խմբագրությունը:
Հաղորդվում է նաեւ, որ ԹԵԱ-ի համագումարի ընթացքում առաջին անգամ միջազգային հանձնարարականներ են ընդունվել «Երիկամների սուր վնասվածքը բժիշկ թերապեւտի պրակտիկայում», «Արտահիվանդանոցային թոքաբորբի ատորոշում եւ բուժում», «Սրտի եւ կրծքային աորտայի հիվանդությունների կառուցվածքային անոմալիաներ միացնող հյուսվածքի ժառանգական խանգարումների դեպքում» թեմաներով:
Համագումարի ծրագիրը շատ հագեցած էր: Ռուսաստանից, Հայստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից փորձագետները փոխանակել են ներքին հիվանդությունների բուժման իրենց փորձը: Սրտաբանության, թոքաբանության, էնդոկրինոլոգիայի, երիկամաբանության եւ շատ այլ թեմաներով հարցեր ակտիվորեն քննարկվել են միջոցառման աշխատանքի ընթացքում: Կազմակերպիչները համագումարի գլխավոր թեմա են ընտրել օրալ հակամակարդիչներով բուժման օպտիմալացման խնդիրը: Այս թեմայով փորձագետների խորհրդի հերթական խորհրդակցությունն է անցկացվել: Համագումարի մասնակիցները միաձայն ընդգծել են նման հանդիպումների անցկացման, անձնական շփման եւ փորձի փոխանակման կարեւորությունը: Հենց կուտակված փորձն է թույլ տալիս մշակել եւ իրականացնել առողջ կենսակերպի ձեւավորման ընդհանուր ծրագրեր, այդ թվում նաեւ` ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման նվազեցման ուղղությամբ, ինչպես նաեւ հիվանդությունների կանխարգելման եւ վաղ ի հայտ բերման, սոցիալապես նշանակալի հիվանդությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի նպատակով ընդհանուր միջոցառումներ իրականացնել, որոնք ուղղված են աշխատանքային գործունեության ընթացքում քաղաքացիների կյանքի եւ առողջության պահպանմանը:
Համագումարի մասնակիցները նշել են միջոցառման կազմակերպման բարձր մակարդակը եւ տեխնոլոգիականությունը: Ավելի քան 1250 բժիշկ համագումարի հյուր է դարձել եւ ավելի քան 1400 բժիշկ կարողացել է միանալ նրանց on-line հեռարձակման միջոցով, որն ընթացել է Թերապեւտների եվրասիական ասոցիացիայի պաշտոնական euat.ru կայքում:
Ասոցիացիայի համագումարը իդեալական հարթակ է դարձել մասնագետների միջդիսցիպլինար փոխգործակցության համար», - ասված է համագումարի վերաբերյալ հաղորդագրությունում:






