ՌԳԱ-ի ՍԲ-ի Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է բոր-նեյրոնագրավումային թերապիայի (ԲՆԳԹ) արագացուցչի կիրառության միջոցով քաղցկեղի բուժման փորձարկման ընթացքում ոչնչացնել ուռուցքային բջիջների 99 տոկոսը: Այդ մասին հայտնել է ԲՆԳԹ-ի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Սերգեյ Տասկաեւը:  

«Մենք ստացանք այն, ինչի հույսն ունեինք: Արդյունքն ինչ-որ առումով պարզ էր. որքան մեծ է չափաբաժինը, այնքան փոքր է բջիջների գոյատեւման կարողությունը», - ասել է Տասկաեւը:

Նա ճշտել է, որ փորձարկումը դրվել է ՌԳԱ-ի Ցիտոլոգիայի ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) ողնաշարային բջջային մշակությունների վրա: Գիտնականները գլխուղեղի գլիոման եւ գլիոբլասթոման են ընտրել, որովհետեւ դրանք չեն բուժվում որեւէ այլ եղանակով:  Որպես առողջ բջջի օրինակ, օգտագործվել են չինական դաշտամկան հյուսվածքները: 

Տասկաեւը պարզաբանել է, որ փունջն ուղղված էր նրան, որ բուժեն օրգանիզմի ներսում որոշակի խորության վրա տեղակայված ուռուցքները: Այդ պատճառով փորձարկման ընթացքում բջջային մշակությունները տեղավորել են օրգանական ապակուց տարայի մեջ, որը մարդու գլուխ էր հիշեցնում եւ որը հետո արագացուցչի թիրախ են դարձրել: 

Տասկաեւը նշել է, որ ԲՆԳԹ-ն թույլ է տալիս ընտրովի ոչնչացնել ուռուցքների բջիջները: Մեթոդի էությունն այն է, որ ուռուցքային բջիջներում, ի տարբերություն առողջների, կայուն բոր-10 իզոտոպ է կուտակվում, իսկ հետո դրանք ճառագայթվում են նեյտրոններով: Արդյունքում բջջի ներսում միջուկային ռեակցիա է տեղի ունենում եւ այն մեռնում է, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

Փորձարկման խնդիրներից մեկն էր հաստատել, որ հիվանդ բժիշկները, որոնք բոր էին կուտակել, իրոք մեռնում են նեյտրոնների ազդեցության հետեւանքով, ոչ թե այլ գործոնների: 

Գիտնականները կարողացել են նաեւ ճշտել, թե ճշգրիտ ինչ չափաբաժնի դեպքում, ինչ ժամանակի ընթացքում եւ փնջի ինչ պարամետրերի դեպքում է դա տեղի ունենում: 

Աշխարհում այս պահին ընդամենը չորս արագացուցիչ կա, որոնք ի վիճակի են անհրաժեշտ պարամետրերի նեյտրոններ ստեղծել, եւ նրանցից միայն մեկ է արդեն պատրաստ կենսաբանական մշակություններով փորձարկումների: Դա ԲՆԳԹ- կոմպակտ արագացուցչային աղբյուր տանդեմն է, որը մշակվել եւ պատրաստվել է ՌԳԱ ՍԲ-ի ՄՖԻ-ում:  Այս ոլորտում հետազոտություններով ինստիտուտը զբաղվում է ավելի քան 20 տարի: 2014-ի սեպտեմբերին Ռուսաստանյան գիտական հիմնադրամի դրամաշնորհով ՄՖԻ-ում ԲՆԳԹ-ի լաբորատորիա է ստեղծվել:  

Փորձարկման կողմնակի արդյունք է դարձել նովոսիբիրսկցի եւ ճապոնացի գիտնականների համատեղ հայտնագործությունը` ճառագայթման ընթացքում ստացվող չափաբաժնի որոշման նոր միջոցը: Դրա արտոնագրի համար արդեն հայտ է ներկայացվել: