60-ամյա ռուս կինը լույս աշխարհ է բերել իր առաջին երեխային՝ առողջ տղայի, որով հղիացել էր արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիայի շնորհիվ:

«Մոսկվա» լրատվական գորակալությունը հայտնում է, որ 60-ամյա կնոջ երեխան ծնվել է Ն. Բաումանի անվան մոսկովյան ծննդատանը կեսարյան հատման միջոցով:

«Տղան ծնվել է 2 կգ 320 գրամ քաշով՝ նրա վիճակը Ապգարի սանղակով 7 միավոր է գնահատվել: Առաջին մի քանի ժամերին նրան դիֆուզային թթվածնի մեջ էին պահում, բայց հենց առաջին իսկ օրվանից մոր հետ նույն հիվանդասենյակում էր գտնվում: Երեխան կրծքով է կերակրվում»,- պատմել է նորածինների բաժանմունքի վարիչ Ելենա Տրետյակովան:

Հիմա եւ կինը եւ երեխան իրենց լավ են զգում: Մոր խոսքով, հղիությունը հեշտ է անցել՝ ոչ տոքսիկոզ է եղել, ոչ այտուց: Միայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրան մի քիչ անհանգստացրել է զարկերակային ճնշումը:

Նշենք, որ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների շնորհիվ ուշ տարիքում ծննդաբերությունները հիմա արդեն հազվադեպ չեն: 2015-ի մայիսին 65-ամյա գերմանուհին քառյակ էր լույս աշխարհ բերել: 2015-ին նաեւ մոսկվացի Գալինա Շուբենինան էր 60 տարեկանում երեխա ծնել: Իսկ Մեծ Բրիտանիայոմ ամենամեծ տարիքում եռյակի մայր դարձած կինը 55-ամյա Շերոն Քաթսն է: