Ճապոնիայի առողջապահության նախարարությունը թույլ է տվել մարդկանց խոզի օրգաններ փոխպատվաստել, որովհետեւ համարվում է, որ նման փոխպատվաստումները թույլ կտան կրճատել հյուսվածքների, բջիջների եւ օրգանների փոխպատվաստման համար անհրաժեշտ սպասումների ցուցակը:
Ավելի վաղ խոզերից մարդկանց օրգանների փոխպատվաստումները Ճապոնիայում արգելված էին կենդանիների վիրուսներով մարդկանց վարակման բարձր ռիսկի պատճառով: Որոշում ընդունելով այս փոխպատվաստումների օրինականացման վերաբերյալ` փորձագետներն առաջնորդվել են տվյալներով, որոնք ստացվել էին այլ երկրներից. ոչ մի տեղից տեղեկություն չկար, որ նման փոխպատվաստումներն ուղեկցվել են լուրջ բարդացումների զարգացմամբ կամ էլ հանգեցրել են վիրուսներով վարակման:
Այսօր նման փոխպատվաստումներ արդեն կատարվում են այլ երկրներում, օրինակ` Չինաստանում: Վերջերս տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ խոզերի բետաբջիջները փոխպատվաստվել են 1-ին տեսակի դիաբետով հիվանդների, ինչպես նաեւ այն մասին, որ խոզի եղջերաթաղանթի փոխպատվաստումն օգնել է վերականգնել տղամարդու տեսողությունը, որը կուրացել էր աչքի մեջ միջատ ընկնելու հետեւանքով առաջացած վարակից:
Մոտ ժամանակներս անվտանգության հրահանգներ կմշակվեն, ինչպես նաեւ կարգավորող կանոններ նման փոխպատվաստումների եւ փորձարկումների իրականացման համար, որում ինդուկցված ցողունային բջիջներ են օգտագործվում փոխպատվաստման ընթացքում:






