Մի խումբ ճապոնացի գիտնականներ հաջորդ տարվա սկզբին մտադիր են անցկացնել աշխարհում առաջին կլինիկական հետազոտությունը՝ ցողունային բջիջները (iPS-բջիջները) մեկ մարդուց մյուսին պատվաստելու վերաբերյալ:

Փորձի ընթացքում գիտնականները ծրագրում են iPS բջիջների օգնությամբ աճեցված աչքի ցանցաթաղանթի հյուսվածքները պատվաստել մի հիվանդի, որը տռապում է տարիքային մակուլյար դեգեներացիայից: Ընդ որում որպես դոնոր հանդես է գալու մի մարդ, որը իմունիտետի առանձնահատուկ տեսակ ունի՝ նրա բջիջները ունակ են հարմարվել ցանկացած օրգանիզմում:

Ճապոնացի մասնագետները համարում են, որ այս միջոցը մի շարք առավելություններ ունի՝ մասնավորապես անհրաժեշտ բջիջների արտադրությունը այդ դեպքում ավելի քիչ կտեւի ու ավելի էժան կլինի: Հիմա հենց հիվանդի հյուսվածքից ցողունային բջիջներ ստեղծելու համար մոտ 10 ամիս է պահանջվում, իսկ վիրահատության արժեքը մի քանի հարյուր հազար դոլար է:

Հետազոտությանը մասնակցում են Ռիքեն բնական գիտությունների ինստիտուտի, Կիոտոյի ու Օսակիի համալսարանների, նաեւ Կոբեի բժշկական կենտրոնի գիտնականները: Ճապոնացի գիտնականները արդեն անցած տարի կարողացել են ապացուցել տեսողության հետ կապակցված հիվանդությունների բուժման ժամանակ iPS- բջիջների գործածման արդյունավետությունը: Նրանք հաջող վիրահատել են 70-ամյա մի կնոջ, որը տառապում է մակուլյար դեգեներացիաայից ու կարողացել են մասամբ վերականգնել նրա տեսողությունը:

«Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ավելի շատ առաջխաղացում ունենալ այս ուղղությամբ: Անհրաժեշտ է, որպեսզի մասնագետները ամբողջ Ճապոնիայում միավորեն իրենց ջանքերը ցողունային բջիջների մակարդակում համատեղ հետազոտությունների համար »,- ասել է Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մցանակաբաշխության դափնեկիր Սինյա Յամանական, հայտնում է ՏԱՍՍ-ը: