Ռուսաստանում 2016-ի հունվար-մարտին դեղերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ թանկացել են 7,6 տոկոսով, վկայում են Ռոսստատի տվյալները: 

Մայիսին դեղերի արժեքն ավելացել է 5,3 տոկոսով մեկ տարի առաջվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընթացիկ տարվա ապրիլի համեմատ դեղերի գներն աճել են   0,2 տոկոսով:

Մասնավորապես, ռուսաստանյան պոլիվիտամինների գինը, առանց հանքանյութերի, ավելացել է 2,9 տոկոսով: «Կորվալոլը» թանկացել է 1,8 տոկոսով, նատրիումի մետամիզոլը  (ռուսաստանյան «Անալգինը») եւ «Ռեննին»` 1,5 տոկոսով:

Միաժամանակ «Լեւոմեկոլը» եւ «Լինեկսը» էժանացել են 1,8 եւ 1,7 տոկոսով համապատասխանաբար: Ացետիլսալիցիլային թթվի (ռուսական «Ասպիրինը»), «Ստրեպսիլս», «Հիպոտիազիդ», «Սուպրաստին» դեղերի, սնդիկային բժշկական ջերմաչափի գները նվազել են 0,5-0,7 տոկոսով: