Նոր փորձարարական պատվաստանյութը կարողացել է պայքարել ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևի` glioblastoma multiforme-ի դեմ` տալով հիվանդներին ևս հինգ տարվա կյանք ախտորոշումից հետո:
Համաձայն Սեդարս-Սինայում կատարված հետազոտությունների` դիմադրողականությունն ամրապնդող նոր պատվաստանյութը 16 հիվանդներից կեսին թույլ է տվել ապրել շատ ավելի երկար, քան քաղցկեղով հիվանդ մարդկանց ճնշող մեծամասնությանը, հաղորդում է Newsmax Health-ը։
16 հիվանդներից յոթը ախտորոշումից հետո ապրել են մոտավորապես 61-83 ամիս: Չորսը ամբողջովին ապաքինվել են և նորմալ կյանք են վարում, իսկ մեկը ապաքինվել է գլխուղեղի քաղցկեղից, սակայն մահացել է սպիտակարյունությունից: ICT-107 փորձարարական պատվաստանյութը մշակվել է ImmunoCellular ընկերությունում։






