Երեւանում հունիսի 10-11-ին տեղի կունենա Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 14-րդ համաժողովը, որը նվիրված է վերարտադրողական բժշկության նորագույն ընթացակարգերին եւ մեթոդոլոգիական մոտեցումներին: 

Համաժողովի հյուրերի թվում են Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից հրավիրված զեկուցողներ եւ փորձագետներ: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ուրոլոգներ, Հայաստանի առաջատար մասնագետներ: 

Համաժողովի մասնակիցները մասնագիտական շարունակական զարգացման 9 կրեդիտ կստանան: