ԱՄՆ-ից չորս հիվանդի մարմնում սարք են տեղադրել, որը նախատեսված է էնկոպրեզի` անկղապահության դեմ: Սարքը, որը մշակված է Torax Medical Inc ընկերության կողմից, վերջերս հավանության է արժանացել ամերիկյան FDA-ի կողմից, իսկ այժմ այն վերջապես սկսել են օգտագործել կլինիկական պրակտիկայում:
Այժմ էնկոպրեզի բուժման համար հիմնականում ոչ ինվազիվ մեթոդներ են կիրառում. հիվանդներին հատուկ դեղամիջոցներ են նշանակում եւ խորհուրդ են տալիս փոխել սննդի բնույթը: Սակայն դեղամիջոցային թերապիան եւ սննդակարգը ոչ միշտ են արդյունավետ լինում: Պոլ Պետտին Mayo Clinic-ից նշել է, որ առանձնահատուկ բարդ դեպքերում բժիշկները ստիպված են լինում կոլոստոմաներ տեղադրել:
Նոր սարքը` Fenix Continence Restoration System-ը, տիտանային մագնիսական ուլունքներ են, որոնք անցկացվել են տիտանե մետաղալարի վրա եւ օղակաձեւ միացվել են: Ոչ բարդ վիրահատության միջոցով սարքը տեղադրվում է ուղիղ ալիքի սեղմամկանի վրա. ուլունքների մագնիսականությունը թույլ չի տալիս, որ մարդն իր կամքից անկախ կղազատվի, բայց ոչ մի կերպ չի խանգարում աղիները դատարկելուն, երբ դա անհրաժեշտ է:
Տեղադրման վիրահատությունը 45 րոպեից երկար չի տեւում, ինչից հետո հիվանդը պետք է հիվանդանոցում ընդամենը մեկ օր անցկացնի: Fenix Continence Restoration System սարքը պատրաստ է աշխատանքի տեղադրումից անմիջապես հետո եւ առանձնահատուկ կարգավորում չի պահանջում:






